ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: