Թուրքիայում  ոստիկանական պահակակետում ստուգման ենթարկված ոստիկանի մեքենայի մեջ 120 կգ թմրանյութ է հայտնաբերվել։

Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Հազրոյի շրջանում ոստիկանները կասկածանքով կանգնեցրել են մեկ այլ ոստիկանի մեքենա եւ խուզարկել։

Ոստիկանի մեքենայում հայտնաբերվել է 120 կգ թմրանյութ։ Նրան անմիջապես ձերբակալել են։