ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արժանացել է «Տարվա կին քաղաքական գործիչ» կոչմանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ լուսանկար հրապարակել։

Նա մասնավորապես գրել է.

«Ինչ ասեմ՝ պարզապես շնորհակալ եմ «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին արժանանալու համար։ Միշտ պատիվ եւ պատասխանատվություն է լինել լավագույնը»։