ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մարդու իրավունքների հարցով նոր օգնական է  նշանակել։ Այդ պաշտոնում բրիտանացի Էնդրյու Հիլմորին փոխարինել է լատվիացի Իլզե Բրենդս-Կեխրիսը, ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ Մարդու իրավունքների հարցով բարձրագույն հանձնակատարն իրենց խորը երախտագիտությունն են հայտնում Հիլմորին՝ կազմակերպության աշխատանքներում բազմամյա ներդրման համար։

Դյուժարիկն ասել է, որ Բրենդս-Կեխրիսը 2017-ից Մարդու իրավունքների ՄԱԿ հանձանաժողովում անկախ փորձագետ էր։