ԼՂ կարգավորման հարցում ունենք բավականին բարդ և խճճված իրավիճակ եւ բանակցային սեղանին ունենք առնվազն սուր իրավիճակ։ Այս մասին «Թիվի 5»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը։

«Եթե մեկ բառով ասենք, թե ինչ է տեղի ունենում, ունենք բավականին բարդ իրավիճակ, բավականին խճճված իրավիճակ եւ բանակցային սեղանին ունենք առնվազն սուր իրավիճակ։

Տարվա կտրվածքով, երբ ասում էինք, որ կա ահավոր մեծ խճճում  բանակցային գործընթացի, դիրքորոշումների, մոտեցումների, անընդհատ տարբեր օպոնենտներ կրկնում էին, որ ոչ մի խնդիր չկա, ի՞նչն է նոր։ Հիմա կարիք կա այդ ամենը դարակներում դասավորելու եւ հասկանալու՝ ինչն է նոր։ Առաջինը, մենք վերջին շրջանում ականատեսը եղանք ՌԴ դիվանագիտական ջանքերի բավական ակտիվացման, այդ թվում մենք ունեինք պաշտոնական հայտարարություններ բավական բարձր մակարդակով՝ արտգործնախարարի, նրա խոսնակի, որ Ռուսաստանը իրականացնում է իր առաքելությունը որպես միջնորդ  թե՛ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում եւ թե՛  իր ազգային մակարդակով։ Եթե այս ակտիվության վերջին, ամենաթարմ շտրիխները ֆիքսենք, դա արտգործնախարար Լավրովի այցն էր Երեւան եւ Բրատիսլավայում նախարարների նիստի նախաշեմին այցը Բաքու։ Բոլորս շատ լավ պատկերացնում ենք, որ այն ինչ կատարվում է բանակցություններում եւ առկա է դիվանագիտական սեղանին, հիմնականում մնում է փակ։ Բաց լինելը տրամաբանական չէ եւ իհարկե այն պոպուլիզմը, որ ունեին այս իշխանությունները, որ լայվ կմտնենք բանակցային սեղանից, ձեր ուզածը կտանենք, այնտեղ կփոխանցենք, սրա տակ որեւէ իմաստ ու տրամաբանություն չկա եւ միայն հասարակ, խնդրից հեռու մեր համաքաղաքացիները կարող էին դրանից ենթադրել, որ կարող է հանկարծ այդպես պատահել։ Երբ չունես այդ բացությունը, ինչպե՞ս ես վերականգնում պատկերը իրավիճակի կամ զարգացումների։ Այդ դեպքում պատկերը վերականգնելու համար ստիպված ես լինում դիմելու հարակից գործիքների, առաջին հերթին միջնորդների կեցվածք, պահվածք, թշնամու կեցվածք, պահվածք, թշնամու դեպքում նաեւ աչքի առաջ ունենալով, որ նա տիրապետում է դեզինֆորմացիայի ամբողջ գործիքակազմին եւ այստեղ դա վերցնել որպես ճշմարտություն շատ բարդ է, ուղղակի պետք է վերլուծության մեջ դիտարկել ընթացքը, դինամիկան։

Քանի որ առավել ակտիվ է ՌԴ-ն իր միջնորդական գործունեության մեջ, այն էլ երկու մակարդակով, փորձում ենք այս պատկերը վերականգնել այն հայտարարություններից, ուղղակի խոսքերից, որ արվում էին Լավրովի մակարդակով։ Երեւանում կային ձեւական բավականին ռեւերանսներ իշխանության նկատմամբ, անձամբ վարչապետի նկատմամբ, բայց եթե բովանդակային էլեմենտին անդրադառնանք, ապա շատ չէին դրվագները»,-նշել է նա։

Բեքարյանի խոսքով՝ Բաքվում կային ավելի շատ պայմանական բովանդակային կետեր. «Միջհամայնքային շփման գաղափարը տարիներ ի վեր Ադրբեջանի  քաղաքականության անկյունաքարերից է, որը ժամանակ առ ժամանակ հետ է քաշվել՝ հասկանալով, որ դրանով շարժվել հնարավոր չի, ի դեպ ոչ միայն Հայաստանի դիրքորոշումից, այլեւ Հայաստանի դիվանագիտական աշխատանքի արդյունքում համանախագահների դիրքորոշումից ելնելով։ Վերջին շրջանում Ադրբեջանը այդ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաքարտը օգտագործում է աննկարագրելի ակտիվությամբ եւ փորձում հավասարության նշանի հասցնել։ Այստեղ ցավով պետք է նշեմ, որ մեր իշխանությունները վարում են փակ աչքերի, փակ ականջների քաղաքականություն, այսինքն՝ անգամ այն պարագայում, երբ զգուշացվում է, թե արված գործողությունը ուր է տանում, շատ անգամ սա իր ազդեցությունը չի թողնում եւ այդ գործելավոճը բերում հասցնում է ինչ-որ արդյունքների վատ իմաստով։ Սրա մասին խոսում էինք դեռ տարեսկզբից, որ տալիս եք հիմքերը Ադրբեջանին այս մոտեցումը առաջ մղելու։ Եւ Ադրբեջանը այս մոտեցումը առաջ մղեց այնքան, որ արդեն իր կողմից չի դա հնչեցվում, այլ համանախագահ երկրի արտգործնախարարի կողմից, որը հիմա միջնորդական առաքելության ակտիվ դերակատար է։ Հետեւաբար մենք այստեղ ունենք մտահոգվելու առիթ եւ բավականին շատ։ Հերիք է՝ կոնֆլիկտը տեղափոխվի միջհամայնքային տրամաբանություն, մենք այստեղ Արցախի սուբյեկտայնությանը հասցում ենք էական հարված, իսկ այստեղ կան նաեւ այլ գործոններ, որոնք դրան գումարվում են։ Ունեցանք այն, որ Լավրովը ուներ ակնկալիք, որ Բրատիսլավայում հնարավոր կլինի ունենալ եռակողմ կամ հնգակողմ հայտարարություն։ Նախ սրանով տալիս էր ուղերձ, որ ունի որոշակի բավարարվածության զգացողություն այս մաքոքային դիվանագիտության վերջին զարգացումներից, անգամ, որ ակնկալում է Բրատիսլավայում այդպիսի արդյունք, որն էլ շատերը հենց ռուսական դաշտից, ինչ-որ կերպ փորձում էին բեկումնային համարել»։

Բեքարյանի համոզմամբ՝ Լավրովը Բաքվում շնորհակալություն էր հայտնում Ադրբեջանի իշխանություններին ռուսական նախաձեռնությունների նկատմամբ ընկալման, փոխադարձ հասկացողության համար. «Երրորդ էլեմենտը՝ նույն Լավրովի կողմից այնտեղ բարձրաձայնված եւ հնչեցված, որ փաստորեն այս հնարավորություների պատուհանը կա եւ շնորհակալությունն է Ադրբեջանի իշխանություններին ռուսական նախաձեռնությունների նկատմամբ ընկալման, փոխադարձ հասկացողության եւ այլնի համար։ Մեկ էլեմենտ էլ գումարենք, որ Արցախի հետ կապված՝ ինչպես են ապրելու, ինչպես են զարգանալու, օգտագործում է ռուսերեն բառը՝ в итоге՝ արդյունքում, պետք է որոշվի Արցախի ողջ բնակչության կողմից եւ այդ «ողջ բնակչություն» արտահայտությունը օգտագործվում է համայնքային մոտեցման արտահայտած մտքից անմիջապես հետո։

Մենք պետք է փորձենք հստակ տարբերակել՝ երբ ինչը ում կողմից է հնչում, որովհետեւ երբ այս ամենի մասին խոսում է Ադրբեջանը, կարելի է ասել ոչ մի նորություն չկա, բայց երբ սրա մասին արդեն Ադրբեջանը չի խոսում կամ միայն Ադրբեջանը չի խոսում, այստեղ պետք է ուղղակի ջայլամի քաղաքականություն վարել, որպիսի ասել, որ ոչ մի մտահոգվելու առիթ չկա եւ այն։ Հիմա ինչ ենք ունենում որպես հաջորդ քայլ։ Լավրովի այս պայմանական ասած օպտիմիզմը, ընդամենը հաջորդ օրը սկսվող Բրատիսլավայի նախապատրաստականը եւ ԵԱՀԿ արտգործնախարարաների հանդիպումի անմիջապես դիմացի օրը նախատեսվում էի արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի հերթական փուլը։ Մենք գործ ունենք երեք հաջորդող օրերի հետ՝ Լավրով, բանակցային օր, նախարարների խորհրդի նիստ։ Հաջորդ օրը Ադրբեջանը անմիջապես լավրովյան լավատեսությունից եւ այդ դրական նոտայից հետո շրջանառության մեջ է դնում իր այդ մեմորանդում կոչվող փաստաթուղթը իր դիրքորոշման վերաբերյալ։ Այստեղ առաջանում է շատ բնական հարց՝ Ադրբեջանը սա անում էր համաձայնեցված համանախագահողների հետ կամ առնվազն Ռուսաստանի հետ, թե անում էր առանց համաձայնեցման, որովհետեւ երկու պարագայում էլ պրոբլեմ ունենք, քանի որ եթե սա համաձայնեցված էր կամ տեղեկացված էր, սա միանշանակ գնահատականն է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակի։ Հայ-ռուսական հարաբերություների ցուցիչը գեղեցիկ, բարի կամ հիստերիկ ելույթները չեն, այդ ցուցիչները իրական քաղաքականության մեջ վերցվում են հենց այս պարագայում։ Եթե մենք գործ ունենք համանախագահության ձեւաչափի հետ, սա նաեւ ցուցիչն է Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Միացյալ Նահագներ հարաբերությունների ներկա վիճակի։ Տարբերակ երկրորդ. եթե ոչ մի համաձայնեցում չկա եւ Ադրբեջանը գործել է պրովոկատիվ կեցվածքով, վերջնագրով՝ հաշվի չառնելով անգամ համանախագահությանը։ Բայց եթե մենք գործ ունենք այս սցենարի հետ, այդ փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո պետք է լիներ արձագանք՝ համանախագահության հայտարարություն, համանախագահող երկրներից յուրաքանչյուրից հայտարարություն, առնվազն Ռուսաստանից հայտարարություն, որովհետեւ Ռուսաստանի պարագայում ամեն ինչից զատ իմիջային էլեմենտ էլ կա՝ նախորդ օր էին բանակցություն ունեցել։ Առ այս պահը նման հայտարարություն չկա»։

Նրա կարծիքով՝  իրականում դա վերջնագիր էր և իր մեջ պարունակում էր եւս մեկ շատ վատ էլեմենտ․ «Սա պահվածքի ցինիզմ ունի իր մեջ եւ եթե նայենք երրորդ հայացքով, եթե դու բանակցության մտնելուց առաջ հրապարակում ես այսպիսի փաստաթուղթ՝ որպես քո պաշտոնական դիրքորոշում, մեկնաբանային ողջ դաշտը տալիս է քո կարմիր գծերը, պատկերացնենք մի եռակողմ կամ հնգակողմ որեւէ անատամ հայտարարություն առաջանա։ Պարզ է չէ՞, որ այդ հայտարարության մեկնաբանությունը դու արդեն արդել ես, որովհետեւ նախապես ես այդ փաստաթուղթը հրապարակել։ Հետեւաբար մենք կանգնեցինք իրավիճակի առաջ։ Առաջին եւ էական բաղկացուցիչ. մեր իշխանությունները որեւէ կերպ սեփական հանրությանն ու ժողովրդին այս ամենի հետ կապված դրանք բացատրող, պրոցեսի վերաբերյալ իրենց վերաբերմունքը արտահայտող իրական ոչինչ չեն տվել։ Դրա վառ օրինակն են արտգործնախարարաի ընդամենը վերջին երկու շաբաթվա մեջ երեք տարբեր հայտարարություններից կամ հանրային խոսքից էլեմենտներ։ Օրինակ, դրանցից առաջինը, որ պարզվեց, որ կա պայմանավորվածություն հասարակությունները խաղաղության պատրաստելու։ Կա խոսակցություն, սա ուրիշ հարց է, կա ցանկություն, ուրիշ հարց է, կա քննարկում, ուրիշ հարց է, կա պայմանավորվածություն, լրիվ ուրիշ հարց է։ Հետո մենք ունեցանք երկրորդ էլեմենտը, էլի այսպես դոզայով բաց թողած, որ Հայաստանի եւ Արցախի մշտական կոնսուլտացիաները իրար հետ ինչ-որ իմաստով նաեւ Արցախի ներգրավցածությունն են ապահովում բանակցային գործընթացին։ Այսինքն իշխանությունը, որը եկած առաջին օրը, առանց պատրաստվելու, առանց կոնսուլտացիաների դրել է առաջին խնդիրը՝ Արցախը պետք է մտնի բանակցային սեղան, դրել է շատ լավ միտք, բայց իրականացման եւ նրա տեխնոլոգիայի մեջ ահավոր ապաշնորհ։ Եւ վերջապես երրորդ էլեմենտ․ կա փաթեթ, որտեղ կան իհարկե ե՛ւ վստահության միջոցներին առնչվող էլեմենտներ, ե՛ւ ընթացքին, գործընթացին։ Եւ սա ասվում ա այն պարագայում, երբ մինչեւ այդ բոլոր հնարավոր ձեւերով ասվել է, որ չկա բանակցություն։  Կարող ենք արձանագրել, որ կան հստակ բանակցություններ, որոնք հասել են նրան, որ արդեն համանախագահող երկիրը արդեն խոսում է հնարավորությունների պատուհանի մասին, հնարավոր առաջընթացի մասին, եռակողմ կամ հնգակողմ հայտարարության մասին։ Այսինքն այս ողջ ընթացքում հասարակությունը ինչ-որ իմաստով դրվել է շփոթի իրավիճակի մեջ՝ նորմալ տեղեկացվածության կամ պատրաստվածության ոչ մի էլեմենտ չտալով»։

Բեքարյանը շեշտում է՝ Ադրբեջանը վերջին շրջանում փորձել է ու փորձում է միջազգային հանրությանը բացատրել, համոզել, որ Հայաստանում նոր իշխանությունների հայտնելուց հետո իրենք տվել են ժամանակ եւ դա իրենց կողմից շատ մեծ ժեստ էր եւ այդ ժամանակը լրացել է։ «Երկրորդ, Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր պրովոկատիվ կեցվածքով ոչ միայն բանակցային սեղանին, այլեւ սահմանին, զորավարժություններ, հայտարարություններ տարաբնույթ, ցույց տալ, որ Հայաստանը ապակառուցողական է։ Դրա ամենամեծ ջանքերը ի մի բերեց եւ սկսեց կիրառել Ստեփականերտի Վերածննդի հրապարակում արված հայտարարությունից հետո։ Ադրբեջանը միաժամանակ օգտվում է բոլոր հնարավոր բացթողումներից, որ իրականացնում է այս իշխանությունը։ Կա ընկալում, որ երբ որ ի լուր աշխարհի հազար անգամ, որովհետեւ այս իշխանությունը նաեւ մի շատ հետաքրքիր ձեռագիր ունի, երբ որ ինչ-որ բան հայտրարում է եւ իր ականջների հաճո է թվում, մոտը տպավորություն է լինում, որ դա պետք է հազար անգամ կրկնել, որ մենք Արցախի հետ չունենք որեւէ տարաձայնություն, մեր մոտեցումները նույնական են անգամ նյուանսներում։ Կա՞ ընկալում, որ այս հայտրարության ներքո Արցախի սուբյեկտայնությանը հարված է հասցվում։  Կա՞ ընկալում, որ երբ գնում ես Ստեփանակերտ եւ կիսատ-պռատ հանդիպում նախագահի թեկնածուների հետ, Արցախի սուբյեկտայնությանը հարված ես հասցնում։ Կա՞ ընկալում, որ երբ հայտարարում ես, որ պետք է լինի այնպիսի լուծում, որ ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի, Արցախի համար, Արցախի սուբյեկտայնությանը հարված ես հասցնում, որովհետեւ Արցախինը ինքնորոշման իրավուն է, այն ընդունելիության դաշտում չի։ Կա՞ ընկալում, որ երբ Մեհրիբան Ալիեւայի չստուգված արտահայտությանը պատասխանում ես, պատասխանելով առաջին տիկնոջ մակարդակով՝ չմտածելով, որ նա միայն առջին տիկինը չի Ադրբեջանի, նա փոխախագահն է երկրի, չմտածելով, որ Հրավիրերը Արցախ մի քիչ այլ բնույթ ունի, դրանով նույնպես հարված ես հասցնում Արցախի Սուբյեկտայնությանը։ Այսինքն, այս ամեն արած պատուհաս քայլը Ադրբեջանը օգտագործել է ողջ ծավալով։  Եւ երեկ, օրինակ, Ադրբեջանի այդ փաստաթղթի հարապարակուից հետո րոպեների տարբերությամբ պետք է արձագանք լիներ, իսկ այդ արձագանքի հնարավորությունը ուներ վարչապետը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։ Բայց նա բոլոր հնարավոր ձեւերով դրանից փախավ, ավելի կարեւոր գործ ուներ․ թաթիկներ էր կտրում տարբեր»։

Անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթին, Կարեն Բեքարյանը գոհունակություն հայտնեց, որ ինչ-որ դիրքորոշում ունենք․ «Եթե կետերին փորձենք անդրադառնալ, հիշեցինք, որ Արցախի ինքնորոշման իրավունքը առաջնային է։ Այսինքն պետք էր ստեղծել այս ողջ ֆոնը, լկտիացնել Ադրբեջանին այնքան, ինչքան լկտիացրել ենք, նոր հիմա վերադառնալ այն հիմնարար, սկզբունքային հարցերին եւ մեր դիրքորոշմանը այդ հարցերում, իմա՞ստը։  Չեմ ուզւոմ որեւէ կերպ վերլուծականից սուբյելտայնության դաշտ անցնենք։ Ես պիտի հիմա ողջունեմ արտգործնախարարի այսքան ուշացած ելույթըդիրքորոշում արտահայտող, ես պիտի ափսոսանք հայտնեմ, որ սա չի արվել ավելի շուտ ու բազմիցս հնարավորություններ են կորցվել սրա հետ կապված, ափսոսանք պիտի հայտնեմ, որ սրա հակառակ հազար քայլ ու սխալ է արվել եւ դրան գումարեմ այն, որ երբ որ ընթացել ես այն ճանապարհով այսօր անգամ ուղղում ես, ուղղումդ էլ է թերի լինում, որովհետեւ երբ խոսվում է նրա մասին, որ Ադրբեջանը պետք է ընդունի այդ պարտավորությւոնը Արցախի ինքնորոշման իրավունքը անգամ Ադրբեջանի կազմից եւ իրավասությունից դուրս լուծելու, այստեղ գործիքակազմի խնդիր կա, մեխանիզմի խնդիր կա, Ալիեւի կամ Ալիեւայի հայտարարությունը համարելու են ընդունե՞լ։ Այսինքն ընլալո՞ւմ են, որ միջազգային մեխանիզմի պետք է խոսքը լին, ընկալո՞ւմ են, որ ընդունել բառը բավարար րէ, որ այդտեղ ժամկետների հարց պետք է լինի, որպիսի այդ անգամ որեւէ փոխզիջումային տարբերակը կարգավորման գործընթացի, բալանսավորվի, ոչ թե խոստումը լինի ինչ-որ բանի փոխարեն։ Սա գիտեք ինչի է նման, աշակերտը ստուգողական աշխատանքներ է հանձնում ուսուցչին, ամեն անգամ արած է լինում հարյուրից ավել սխալ մի էջի մեջ, երբ գալիս է մի աշխատանք, որի մեջ 7-8 սխալ կա, ուսուցիչը երջանկանում է։ Հիմա երջանություն կա արտգործնախարարի ելույթի մեջ։

Ես չեմ կարծում, որ այն դիվանագիտական ծառայությունը եւ այն որակը, որ հիմա ունենք, իրար համարժեք են։ Ինչի համար է այսպիսի վիճակ, բոլորս էլ գիտենք, որովհետեւ արտաքին քաղաքկանության համար պատասխանատուն ի դեմ երկրի վարչապետի, այս ամենի տիրապետումից ա/ հեռու է, բ/ չունի լսելու ընդունակություն եւ այլն։ Բայց մյուս կողմից՝ ումի՞ց պահանջենք»։ 

Բեքարյանի խոսքով՝ արտգործնախարարը իր ելույթով նաեւ ցույց տվեց, որ արտգործնախարարությունը լրիվ չի մահացել. «Ինչ-որ իրավական գործընթաց կա՞ Սերժ Սարգսյանի հետ կապված, այսինքն՝ իրական իրավական գործընթացի արդյունքում նույն այդ խափանման միջոցը այդ տրամաբանությա՞նն է ենթարկվում, թե՞ սրության տրամաբանությանն է ենթարկվում, հանրության վրա դա վաճառելու տրամաբանությանն է ենթարկվում, թե՞ ենթարկվում է տրամաբանությանը դրսում ունեցած կոնսուլտացիաների եւ այստեղ պայքարող թեւորի կամքը ջարդելու։ Բայց մյուս կողմից, եթե խոսում ենք Բրատիսլավայի եւ այնտեղ երկրիդ արտաքին գերատեսչության աշխատանքի մասին,  չենք էլ կարող ասել՝ գիտեք, տղաներ, մենք բոլորիդ արտակարգ հասկանում ենք, մեզ համար պարզ է՝ ինչ է կատարվում եւ սկսելու ենք տառապել ցարիզմով. ոչ ոք ոչ մի բանում չի թերացել, մեղավորը ցարն է, սա էլ տարբերակ չէ։  Եթե նայենք մեդալի մյուս կողմին, արտգործնախարարը իր ելույթով նաեւ ցույց տվեց, որ արտգործնախարարությունը լրիվ չի մահացել, այլ հարց, թե այս ելույթին հմաձայնվելու, եթե համաձայնություն են տվել կամ ելույթի դրույթները հրապարակելու եւ այլնի հետ կապված ինչ բարդույթուններ է ունեցել։ Բայց չմոռանանք, որ երեկ տեղի են ունեցել բանակցությունները Ադրբեջանի մեմորանդումը հրապարկեուց հետո եւ դա հերիք չէ,  բանակցությունների արդյունքում մեր արտգործնախարարությունը երկու՝ մեկը մեկից ոչ ադեկվատ պրես ռելիզներ է հրապարակել։  Եկեք մի իրական տպավորութւյուն պատկերացնենք․ Զոհրաբ Մնացականյանը մտավ հանդիպելու համանախագահների հետ, առաջին կետը ո՞րը պետք է լիներ, ո՞ւր է ձեր արձագանքը հակառակ կողմի շանտաժի վերաբերյալ։ Եւ եթե դա եղել է, ինչի չկա պրես ռելիզում։ Երեկ գիշերվանից ստեղծված մթնոլորտից ու ֆոնից, մեր ոչ մեկի աչքին չերեւացող կոնսուլտացիաներից մինչեւ այսօր ցերեկ ի՞նչը փոխվեց ի՞նչ սրությամբ, որ մենք վերջապես ունեցանք զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ դիրքորոշում արտահայտող, եւ միաժամանակ ԵԱՀԿ գործծող նախագահը խոսեց, որ մտավախություն ունի Ղարաբաղյան կոնֆլիկտի գործընթացում նոր էսկալացիայի հետ կապված։

Հասկանալու խնդիր կա, որ Արցախը ձայն է եւ եթե որեւէ մեկին տղայական դուր է գալիս, որ ինքը համակարծիք է եւ այնտեղից ուրիշ ձայն չկա, իր տղայականը այս երկրի ազգային եւ պետական շահերից բարձր չի կարող լինել։ Պետք է դա հիշեն այստեղ, պետք է դա հիշեն Արցախում, դա պետք է ընկալի մեր հանրությունը։ Անգամ եթե խեկագարի պես սիրահարված է մեր վարչապետին սա պետք է ընկալի, որ կան խնդիրներ, որոնք ճաշակային դաշտում չեն, ֆանատիզմի դաշտում չեն, մի փոքր այլ դաշտում են՝ կյանքին եւ անվտանգությանը առնչվող։ Մյուսը՝ մեր զինված ուժերը պետք է հստակ պատրաստ լինեն ցանկացած պրովոկացիայի, ատ ավելի պատրաստ, քան միշտ։ Մենք միշտ ապրում ենք ոչ պատերազ, ոչ խաղաղություն վիճակում, մենք այսպես, թե այնպես զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք, բայց այսօր իրավիճակը էապես տարբերություներ ունի մշտականից; Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց քաղաքական կիսամեռած կապիտալիզացիայի համար կասեն, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է։ Մի բան եկեք ֆիքսենք․ անվտանգությւոնը մնացած բոլոր հարցերից ու ոլորտներից տարբերվում է մի շատ էական հանգամանքով․ եթե այնտեղ մարտահրաբերը ունի 0,01 տոկոսի հավանականություն, դա պետք է հաշվի առնել, իսկ այսօր այդ հավանականային դաշտը 0-ներով չի չափվում»։