Ֆլորիդայում ԱՄՆ ՌԾՈՒ Փենսակոլա ավիաբազայի տարածքում մահացու հրաձգությունից հետո ավիաբազայի մերձակայքում կալանավորվել է 6 սաուդցի, հայտնում է Fox News-ը: 

Կասկածյալները հարցաքննվել են, հայտնել է աղբյուրը:

Վերջին տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ, ինքը՝ կրակողը ինքնասպան է եղել:

ՀԴԲ-ն, որն այս գործով քննություն է կատարում, հրաժարվել է քննության վաղ փուլում հրապարակել կասկածյալների անունները, սակայն պաշտոնական աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ հրաձիգը Սաուդյան Արաբիայից ավիացիայի ուսանող Մոհամմեդ Սաիդ Ալշամրանին էր:

Տեղի ունեցածը ԱՄՆ բարձրաստիճան անձանց ստիպել է ավիաբազայում անվտանգության միջոցառումների եւ սերժանտների ընդունման պայմանների ավելի խորը ուսումնասիրման կոչ անել:

Սենատոր Ռիք Սքոթը Twitter-ում նշել է, որ կոչ է անում ՌԾՈՒ սերժանտների համար ծրագրերի «լիակատար ամփոփում» կատարել այն բանից հետո, երբ քննիչները հայտարարել են, որ ուսումնասիրում են հարձակումը ահաբեկչության հետ կապված լինելու հավանականությունը:

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն իր հերթին ուրբաթ լրագրողներին ասել է, որ չնայած իր առաջնահերթությունը քննությանն աջակցելն ու հրաձիգի դրդապատճառների բացահայտումն է, բայց նաեւ հայտարարել է. «Ես ցանկանում եմ համոզվել, որ մենք պատշաճ շրջահայացություն ենք դրսեւորում, որ հասկանանք, թե ինչում են կայանում մեր ընթացակարգրեը, որոնք առնչվում են սերժանտների համար ծրագրերին: Բավարա՞ր է կամ ստուգում չկա՞… մենք ստուգո՞ւմ ենք նաեւ ժամանող անձանց, որպեսզի համոզվենք, որ նրանց կյանքը կանոնավոր է, նրանց հոգեկան առողջությունը ադեկվատ: Այնպես որ, մենք պետք է սա ստուգենք»:

Էսփերը նաեւ նկարագրել է հրաձիգին որպես սաուդցու, որը թռիչքային դասընթացներում երկրորդ լեյտենանտն էր:

Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել լսարանում, որտեղ սովորաբար ուսանողները ծրագրի շրջանակում անցկացնում են առաջին 3 ամիսները, եւ նշել է, որ հրաձիգը վերջերս էր ընդունվել դասընթացներին:

Նշվում է, որ ավիաբազայում արտասահմանցի ուսանողների մեծ մասը ծագումով Սաուդյան Արաբիայից են:

ՌԾՈՒ թռիչքային ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, սովորում է 1500 օդաչու: