«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շեյխ ներդրողների թեմայի առիթով սրված իշխանություն-ԲՀԿ հարաբերություններն այլ փուլ են թեւակոխել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգվել է ուսումնասիրել եւ պարզել 2002 թվականից սկսած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող շենք-շինությունների օրինականությունը, եւ արդեն մի բան գտել են՝ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» ընկերության հետ կապված:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ Ծառուկյանի ունեցվածքի մասին հրահանգավորված ստուգումների լուրը չի համապատասխանում իրականությանը, բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել:

Ըստ քաղաքային իշխանության պատասխանի՝ «Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով, արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,6 քմ (619,18 քմ + 670,88 քմ) հողատարածք»:

ԲՀԿ-ից երեկ այս առիթով մեր հարցերը անպատասխան մնացին, խոստացան անդրադառնալ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում