Մոսկվայում Մոսկովյան կենտրոնական օղակի «Օկրուժնայա» կայարանի մոտ մարդատար մեքենայի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու հետեւանքով, ճշտված տեղեկություններով, զոհվել է 3 մարդ, 2-ը՝ տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհային պատահարի հետեւանքով 2 մարդ զոհվել է եւ երեքը տուժել, երբ մարդատար ավտոմեքենան մխրճվել է Մոսկվայի հյուսիսում Մոսկովյան կենտրոնական օղակի «Օկրուժնայա» կայարանի նախասրահի մեջ:

«Ճանապարհային պատահարի հետեւանքով տուժել է 5 մարդ, նրանցից երեքը զոհվել են, երկուսը՝ վնասվածքներ ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ վթարի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է: