ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեց  1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։

Արարողությունը մեկնարկեց Տերունական աղոթքով, Փաշինյանի հետ միջոցառմանը մասնակցուըմ են նաեւ  Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլ պաշտոնյաներ:

Նշենք, որ Սպիտակում տեղադրված է նաեւ Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

Հիշեցնենք, որ 31 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին: