Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը դատապարտել է գրոհը ԱՄՆ ՌԾՈւ Փենսակոլի ավիաբազայի վրա Ֆլորիդայում՝ այն անվանելով «բարբարոսական», ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է BBC News-ը։

Թրամփը Թվիթերում տեղեկացրել է, որ թագավորը զանգահարել է իրեն, որպեսզի «անկեղծ ցավակցություններ հայտնի»։

Հիշեցնենք, որ ուրբաթ ԱՄՆ ՌԾՈւ ավիաբազայում տեղի էր ունեցել հրաձգություն, ինչի հետեւանքով զոհվել է, տարբեր տեղեկություններով, 3 կամ 4 մարդ։

 Աղբյուրները տեղեկացնում են, որ հրաձիգը ավիաբազայի թռիչքային ծրագրի սաուդցի ուսանող է եղել, անունը՝ Մոհամեդ Սաիդ Ալշամրանի։

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է ՀԴԲ-ն։ Կատարվածի փաստով հարցաքննվել է վեց սաուդցի։