ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պատառիկներ նրա՝ 2018 թ.-ին, որպես նախագահ, եւ 1997-ին, որպես վարչապետ, պաշտոնավարելիս երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթներից:

1997 թ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը նշել է.

«Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի եւ տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետեւ գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է»:

2018 թ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է.

«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ եւ առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին»: