Հնդկաստանի Ռանտհամբոր ազգային պարկում էգ վագրը չխանդավառվեց իր անձնական տիրույթ ներթափանցումից, գրում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Merkur-ին։

Տեսնելով, որ իրեն նկարահանում  է զբոսաշրջիկը, նա որոշեց ցույց տալ վերջինին, թե ով է գլխավորն այդ տարածքում։ Էգ վագրը վազեց մեքենայի հետեւից, որտեղ գտնվում էին զբոսավարն ու զբոսաշրջիկները։ Նա երկար հետապնդեց նրանց ու վազեց նրանց հետեւից, անգամ երբ փորձեցին մոլորեցնել նրան ու փոխել հետագիծը։

Պարզվեց, վագրը վերջերս վնանսվածք էր ստացել, ինչի պատճառով չէր կարողանում նորմալ որս անել, նշանակում է՝ նկարահանման պահին նա քաղցած էր։ Նրան կարող էր գրգռել նաեւ մեքենայի արագությունը, երբ վարորդը չափազանց արագ էր վարում մեքենան։