Նիժնի նովգորոդում ՃՏՊ-ի հետեւանքով հոսպիտալացրել են տասը երեխաների եւ երկու մեծահասակների, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով շրջանային ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ պետավտոտեսչությունում պատմել են, որ չորս ավտոմեքենաների վթարից հետո դրանցից մեկը հայտնվել է մայթին, որտեղ հետիոտներ են եղել։

Ինչպես նշել են ոստիկանությունում, տուժած երեխաները կազմակերպված խմբով գնալիս են եղել թատրոն։ Միջադեպի հետեւանքով զոհվել է ուսուցչուհին։