Մեքսիկայում հասարակական վայրում բնական կարիքը հոգացող տղամարդը սպանել է 3 մարդու, երբ նրանք նկատողություն են արել:

Ինչպես հաղորդում է AFP-ը, դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի Ազգային պալատի՝ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող նախագահական նստավայրի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ զինված տղամարդը մտել էր փոքրիկ փողոցում գտնվող շենքը «թեթեւանալու» համար, հայտնել է Մեխիկոյի ոստիկանությունը:

Երբ շենքում երկու այլ մարդ նկատողություն է արել տղամարդուն, վերջինս հանել է ատրճանակը եւ կրակել, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երկու մարդ վիրավորվել է: Հանցագործը սպանվել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ: