Google ընկերությունը թողարկել է թարմացում Google Glass Explorer Edition խելացի ակնոցների համար նախքան դրա շուրջ աշխատանքը դադարեցնելը, հաղորդում է  IXBT-ը:

Հատուկ փաստաթղթում բացատրվում է, որ օգտատերերը պետք է տեղադրեն այդ թարմացումը ինքնուրույն: 2020 թվականի փետրվարի 25-ից հետո թարմացումը կհեռացնի ակնոցում Google հաշիվն օգտագործելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաեւ կտեղադրի սերվերային մասի հետ միացում, որը ապահովում էր ակնոցի տարբեր ծառայությունների աշխատանքը:

Եթե չտեղադրել թարմացումն եւ նախապես մուտք չգործել ակնոցում սեփական Google հաշվով, ապա սարքը կշարունակի ինքնուրույն աշխատել: Սակայն փետրվարի 25-ից հետո ակնոցում միեւնույն է կդադարեն գործել այնպիսի ծառայություններն ու հավելվածները, ինչպիսին են Gmail-ը, YouTube-ն ու Hangouts-ը, իսկ սմարթֆոններում կդադարի աշխատել Android-ի եւ iOS-ի համար MyGlass գործընկեր հավելվածը:

Փետրվարի 25-ից հետո հնարավոր կլինի օգտագործել բազային գործառույթները՝ միանալ սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով, լուսանկարել, տեսանկարել եւ այլն: Թարմացումը կպահանջվի, որպեսզի ակնոցը ճիշտ աշխատի այդ որակում:

Նշենք, որ այդ «մահացու» թարմացումը նախատեսված է միայն Google Glass Explorer Edition սպառողական սարքերի համար: Google Glass նախագիծը թողարկվել էր 2012 թվականին եւ արժեր 1500 դոլար: Ընկերությունը նաեւ ունի 2017 թվականին թողարկված Glass Enterprise Edition-ը կորպորատիվ օգտագործման համար. դրանք դեռեւս շարունակում են ստանալ ծրագրային ապահովում Google-ից: