Հաջորդ ֆինանսական տարվա Իրանի բյուջեն մշակվել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար եւ մեծապես կախված է նավթային եկամուտներից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը:

«Հաջորդ տարվա մեր բյուջեն հիմնված է պատժամիջոցներին դիմադրելու վրա»,-ասել է նա խորհրդարանի բաց նիստի ժամանակ: «Հաջորդ տարվա բյուջեն շատ կախում չունի նավթից: Նավթի եւ գազի վաճառքից ակնկալվող եկամուտները մոտ են բյուջեին, որն անհրաժեշտ է քաղաքացիական նախագծերի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ նախագծերի համար հատկացվել է 700 տրիլիոն ռիալ (շուրջ 5.3 միլիարդ դոլար):

«Անցած տարի մենք գտնվել ենք ամենակոշտ պատժամիջոցների ներքո. մենք խոստացել ենք, որ Իրանի կայուն ժողովրդի եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ վարչակազմը կշարունակի բոլոր ջանքերը բյուջեի ապահովման եւ իրագործման համար, եւ դա արդեն իրականացվել է»,-ասել է Ռոհանին: