Եվրասիական տնտեսական միության մաքսային միասնական սակագներով պայմանավորված կթանկանան 700 անուն ապրաքատեսակներ, այդ թվում նաեւ առաջնային նշանակության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Էդ թանկացումներն լինելու են եւ դրանից խուսափելու հնարավորություն չունենք: Հատկապես խոցելի խավի համար, որը գերազանցում է մեկ միլիոնը, էդ բոլորի համար լինելու է շատ ծանր բեռ եւ բացասական է ազդելու։ Դրան փոխարինող որեւէ բան գոնե այս պահին ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ դեռ չի երեւում: Ասենք դա կարող էր լինել աշխատավարձերի բարձրացում կամ թոշակների բարձրացում: Ճիշտ է, նվազագույն աշխատավարձը 13 հազար բարձրացրեցին, բայց համալիր նայելու դեպքում բազմաթիվ մարդիկ համատարած ազատվում են աշխատանքից եւ բազմաթիվ մարդիկ էլ գտնվում են ազատման շեմին»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով` աշխատանքից ազատումները նշանակում են եկամուտների բացակայություն, որ չեն կարողանում աշխատավարձեր վճարել, ինչն ըստ նրա, բերելու է մեծ ռիսկերի: