Կիրակի Ալժիրի գլխավոր դատախազությունը պահանջել է 20 տարի ժամեկտով ազատազրկել կառավարության երկու նախկին ղեկավարներին՝ Ահմեդ Ույախիին ու Աբդելմակեք Սակյալին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախկին վարչապետները մեղադրվում են միջոցների յուրացման եւ իրենց մտերիմ գործարարներին անօրինաբար արտոնություններ տրամադրելու մեջ: Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ դավարարությունն արդեն անվանել են «պատմական»:

Բացի այդ, գլխավոր դատախազությունը պահանջել է 15 տարի ժամկետով բանտարկել արդյունաբերության նախկին նախարարներ Յուսեֆ Յուսֆիին ու Մահջուբա Բիդեին, ինչպես նաեւ եւս մեկ արդյունաբերության նախկին նախարար Աբդուսալյամ Բուշարիբին 20 տարի ժամկետով:

Նշվում է, որ Յուսֆին մեղադրվել է գործարքներ եւ պայմանագրեր կնքելու մեջ, որոնք հակասում են Ալժիրի օրենսդրությանը: Հաղորդվում է նաեւ, որ նրան մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական միջոցները յուրացնելու մեջ:

Բացի այդ, մեղադրական կողմը պահանջել է 10 տարով ազատազրկել տրանսպորտի նախկին նախարարին եւ Բումերդես վիլայեթի նահանգապետին:

Ալժիրի նախկին նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի ժամանակաշրջանի իշխող էլիտայի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ բախվել են դատական հետապնդման հետ այս տարի ապրիլին նախագահի հրաժարականից հետո: Այսպես, ռազմական դատարանը վճռել է կալանել նախկին նախագահի կրտսեր եղբայր Սայիդ Բութեֆլիքին, որը համարվում էր նրա առաջին խորհրդականը, ինչպես նաեւ Ալժիրի անվտանգության ուժերի նախկին համակարգող գեներալ-մայոր Օսման Տարտագին եւ հետախուզության ու անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար գեներալ Մուհամեդ Մեդյենին: