Ինդոնեզիայի նախահահ Ջոկո Վիդոդոն հանձնարարել է փոխարինել բարձրաստիճան պաշտոնյաների մի մասին արհեստական ինտելեկտով: Հաշվի առնելով, որ Վիդոդոյի իշխող կոալիցիան զբաղեցնում է ինդոնեզական խորհրդարանում տեղերի 74 տոկոսը՝ ցանկացած նախագահական նախաձեռնությունն անկասկած կստանա անհրաժեշտ աջակցությունը:

ZME Science-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է պետական մարմինների վերաձեւավորմանը, որոնք կարգավորում են բիզնեսը: Այժմ դրանք կազմված են չորս մակարդակից, որոնք Վիդոդոն ցանկանում է կրճատել երկու անգամ: Արհեստական ինտելեկտի ներդրումը թույլ կտա փոխարինել կրճատված աշխատակիցներին:

Նախագահը հույս ունի, որ բարեփոխումը կնպաստի բիզնեսի զարգացմանն ու կօգնի երկրին հումքի արտահանումից անցնել բարձրտեխնոլոգիական ապրանքների, օրինակ, էլեկտրամոբիլների արտադրությանը, հաղորդում է Highetch+-ը:

Դեռ պարզ չէ, թե հատկապես ինչպիսի ալգորիթմեր են պլանավորվում կիրառել Ինդոնեզիայում: Այդուհանդերձ, դա հստակ ուղերձ է, որ արհեստական ինտելեկտը սկսում է փոխարինել մարդկանց արդեն այսօր, ընդ որում՝ անգամ զարգացող երկրներում: