Ուրալի մայրաքաղաքում ընթացող «ԱՐԹ Եկատերինբուրգ» գեղանկարչության եւ գրաֆիկայի ցուցահանդեսի կազմակերպիչները կպչուն թղթերում ծածկել են կանանց մարմինների ինտիմ մասերը, որոնք պատկերված են որոշ նկարներում, հաղորդում է URA.RU-ն:

Ինչպես պատմել է գործակալությանը միջոցառման տնօրեն Անդրեյ Սենիկովը, մերկ մարմինները ծածկել են ժամանակավորապես եւ միայն երկու նկարների դեպքում, սակայն սոցիալական ցանցերում տեղադրված նկարներում երեւում է, որ թղթերով ծածկված նկարները շատ ավելին էին: Դեկտեմբերի 8-ի դրությամբ նկարներից թղթի թերթիկները հանվել էին:

Սենիկովը պարզաբանել է, որ ինտիմ մասերը ծածկել են երեխաների հետ այցելող ծնողների խնդրանքով: «Յուրաքանչյուր ծնող ցենզուրայի իր զգացումն ունի,-նշել է նա:-Որեւէ կոնֆլիկտ չի եղել»: