Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է գործարար Սամիր Հաթիբը Լիբանանի գերագույն սունիթական հոգեւորականի հետ, հաղորդում է Reuters-ը։

Հարիրին հրաժարական էր տվել հոկտեմբերի 29-ին Լիբանանի իշխող էլիտայում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

Վարչապետի պաշտոնն ամրագրված է սունիթական մահմեդականների կողմից Լիբանանի իշխանությունը բաշխելու համակարգում։ Անցյալ շաբաթ Հարիրին հայտարարել էր, որ սատարել է Հաթիբի թեկնածությունը, քանի որ Լիբանանի հիմնական կուսակցությունները համաձայնության էին եկել նրա նշանակման շուրջ։

Սակայն Հաթիբը գերագույն մուֆտի շեյխ Աբդուլ Լաթիֆ Դերիանի հետ հանդիպումից հետո ելույթի ժամանակ ասել է, որ մուֆտին սատարել է Հարիրիին։

«Ես գիտեմ, որ հանդիպումների ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն Սաադ ալ-Հարիրիի նշանակման մասին առաջիկա կառավարությունը ձեւավորելու համար»,-ասել է Հաթիբը։ Նա հայտնել է, որ մտադիր է հանդիպել Հարիրիի հետ այդ մասին նրան տեղեկացնելու համար, «քանի որ հենց նա է նշանակել ինձ նոր կառավարություն ձեւավորելու համար»։

Հարիրին ասել է, որ կվերադառնա վարչապետի պաշտոնին միայն այն դեպքում, եթե նա կարողանա գլխավորել տեխնոկրատ-նախարարների կառավարությունը, որը կկարողանա լավագույնս հաղթահարել ճգնաժամն ու ներգրավել օտարերկրյա օգնություն։

Սակայն նրա պահանջը մերժվել էր խմբերի կողմից, այդ թվում՝ «Հեզբոլա» ազդեցիկ շիիթական կոսակցության եւ դրա դաշնակից նախագահ Միշել Աունի կողմից։ Նրանք երկուսն էլ ասում են, որ կառավարությունը պետք է ներառի քաղաքական գործիչներին։