Կիեւի Անկախության Մայդանում վեչեի ժամանակ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել: Դեպքը տեղի է ունեցել եր վեչեի վերջում, երբ Պորոշենկոն գտնվում էր բեմի վրա, գրում է Ցենզոր.նետ-ը:

Նշվում է, որ երբ հնչել էր Ուկրաինայի հիմնը, նախկին նախագահը բացականչել էր բարձրախոսով. «Փառք Ուկրաինային»: Այդ պահին բեմի մոտակայքում կանգնած կարմիր եւ սեւ դրոշով տղամարդը նետել է մի քանի ձու քաղաքական գործչի ուղղությամբ: Տղամարդն այդ պահին բերման էր ենթարկվել վեչեի մասնակիցների կողմից: Նրանք փորձել են ծեծել օրինախախտին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել անել դա եւ հեռացրել են տղամարդուն բազմությունից:

Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կիեւի Անկախության Մայդանում մարդիկ անցկացրել են «Կարմիր գծեր» վեչեն: Նորմանդական գագաթնաժողովի նախօրեին հրավիրել են երեք քաղաքական ուժեր՝ «Եվրոպական սոլիդարություն», «Գոլոս» եւ «Բատկիվշինա»:

Այդկերպ, ինչպես հայտարարում են կազմակերպիչները, ակցիայի մասնակիցները ցանկանում են հիշեցնել իշխանություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների «կարմիր գծերի» մասին «նորմանդական հանդիպման» ժամանակ, որը պետք է կայանա դեկտեմբերի 9-ին: