Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք միմյանց հարվածներ էին հասցնում:

Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը:

Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»:

 Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: