ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանությունների կանխման հարցերի հատուկ խորհրդական Ադամա Դյենգը չի բացառում, որ մուսուլման ռոհինջաների դեմ գործողությունները կարող են դատարանում ճանաչվել որպես ցեղասպանություն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մյանմայի պաշտոնական իշխանությունները եւ բուդդայական բնակչությունը ռոհինջաներին համարում են անլեգալ միգրանտներ Բանգլադեշից։ Նրանց ու բնիկ բուդդայական «արականցիների» միջեւ կանֆլիկտը երկար պատմություն ունի, բայց թեժացում ռազմական բախումների եւ հումանիտար աղետի աստիճանի սկսվել է Մյանմայում այն բանից հետո, երբ զինվորական իշխանությունը 2011-2012 թվականներին անցավ քաղաքացիականներին։

Դյենգն ընդգծել է, որ միայն դատարանը պետք է որոշի՝ եղե՞լ է արդյոք այնտեղ ցեղասպանություն։ Միեւնույն ժամանակ, խորհրրդականն ասել է, որ ինչպիսին էլ լինի իրավական որոշումը, «բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

«Ես հանդիպել եմ ռոհինջա փախստականների հետ։ Երկու անգամ այցելել եմ բանգլադեշյան Քոկս-Բազար։ Լսել եմ նրանց պատմությունները։ Փորձագետների անկախ խումբը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, հավասարազոր է ցեղասպանության»,- ասել է Դյենգը։

«Եթե այն փաստերը, որոնց մասին ինձ պատմել են փախստականները, ներկայացվեն դատարանում, եթե մեղադրանքը ապացույցներ հավաքի, եւ այդ փաստերը ստուգվեն դատարանում, ես չէի բացառի, որ այս կամ այն պահերը կարող են հանգեցնել այդպիսի սահմանման (ցեղասպանության- խմբ.)։ Դա պետք է ստուգի դատարանը։ Բայց ռիսկի գործոններ (ցեղասպանության ծագման- խմբ.) այնտեղ եղել են»,- ավելացրել է նա։