Դեկտեմբերի 9-ին Երեւանում ընթանում է 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը:

Նախատեսվում է համաժողովում քննարկել 2 երկրների դատական բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման, մարդու իրավունքների պաշտպանության բարելավման, ուղղիչ քաղաքականության եւ հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Համաժողովի ավարտին սպասվում է  Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարների մամուլի ասուլիսը: