Արմավիրի մարզի Դալարիկ եւ Քարակերտ գյուղերի հատվածում՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ

2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող մարդատար գնացքը Դալարիկ գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1993 թ.):

Վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: