Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Ֆիռոուզ Վառգահանի Նորոուզալի, ԻԻՀ քաղաքացի), «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1973 թ.), «Nissan March» (վարորդ՝ Մուհամմեդ Ռահմաթուլլա, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի) եւ «Honda Fit» (վարորդ՝ Հարութ Խ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Տուժածներ չկան:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենաները ճանապարհի երթեւեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթեւեկելի: