Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված գրառում է արել Twıtter–ում։

Կարո Փայլանը գրել է. «Պատրիարքական ընտրության համար չեմ քվեարկելու։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության սեւ էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, նաեւ այն հոգեւորականների ու հիմնադրամների նախագահների անունները, ովքեր համագործակցեցին նրանց հետ»։

Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարությունը Պոլսո Հայոց պատրիարքական ընտրության հետ կապված կանոնադրության մեջ արգելել էր բացի Պոլսո պատրիարքարանի միաբանության եպիսկոպոսներից այլ տեղ ծառայող եպիսկոպոսներին մասնակցել ընտրություններին։ Այս սկանդալային որոշումը մեծ արձագանք էր գտել հայ համայնքում։