Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07:15-ի սահմաններում անհայտ վարորդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի մի տղամարդու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կոտրված ավտոմեքենայի հայելու դետալներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով: