Պոլսո Հայոց 85–րդ պատրիարքը ամենայն հավանականությամբ լինելու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով մինչ այս պատրիարքական ընդհանուր փոխանորդն էր։

Դեկտեմբերի 7–ին Պոլսո Հայոց պատրիարքարանում ընտրվել են 17 պատվիրակներ, իսկ արդեն դեկտեմբերի 8–ին հայ համայնքն է ընտրել 102 պատվիրակների, որոնք էլ արդեն դեկտեմբերի 11–ին կընտրեն պատրիարքին։

Սակայն քաղաքացիական պատվիրակների ընտրությունը ցույց տվեց, որ զգալի թիվ են կազմում հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցները եւ դեկտեմբերի 11–ի ընտրություններում ընտրվելու է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է  13704  ընտրող։