Վիետնամից Հայաստան ավելի հաճախ ներմուծվում է հագուստ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 9-ին ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Վիետնամի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության նախագիծը։

Նա նշեց, որ Հայաստանից արտահանում են ալկոհոլային խմիչքներ։ Փաշայանը ավելացրեց, որ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը սպառողական ապրանքների մակարդակի է, ոչ թե ռազմավարական։