2006 թվականի ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի անդամները որոշել են գործունեության ժամկետը կես տարով երկարացնելու խնդրանքով դիմել խորհրդարանին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը մասնավորապես ասել է, որ իրենք չեն տեղավորվում ժամկետի մեջ՝ հաշվի առնելով նյութերի ծավալն ու մարդկանց մեծ թիվը, որոնց դեռ պետք է կանչել ու հարցաքննել։

Քոչարյանն առաջարկում է երկարացնել իր գլխավորած հանձնաժողովի ժամկետը 6 ամսով։