Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում երեկ՝ դեկտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ է ընտրվել միակ թեկնածու, անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը` ստանալով603 քվե: Այս մասին նշվում է Կենտրոնական ընտրակահ հանձնաժողովի կայքում:

Կարեն Հովհաննիսյանն Ալաշկերտի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից` 11 տարի:

Նշենք նաև, որ նա ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: