Ազգային ժողովում ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքի ծավալը։

«Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով 147 տեքստային եւ 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական-հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր: Ստացված փաստաթղթղերի ուսումնասիրման արդյունքների հիման վրա հանձնաժողովը անցկացրել է 21 նիստ, քննվել են տասը զինծառայողներ: Զինծառայողների քննության արդյունքում կազմվել եւ հնչել են շուրջ 415 հարցեր, որոնց առնչությամբ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ եւ պարզաբանումներ, կատարվել ճշտումներ»,-նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ վերջնական փուլը իրականացնելու ենք պաշտոնյաների ցանկով, որոնց պատրաստվում են լսել հանձնաժողովում. «Նրանք քանակը կարող է հասնել 40-ի: Մեր գնահատմամբ՝ դա կտեւի մի քանի ամիս, վերջին 2-ը ամիսը նախատեսում ենք կազմակերպել վեր վերջնական եզրակացութան շուրջ համապարփակ աշխատանքները»: