Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված 16-ամյա պատանու կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

«Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված 16-ամյա պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- գրված է էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ․-ն է: