Ադրբեջանցի լրագրողները եկել էին ծանոթանալու Հայաստանում իրավիճակի հետ, իսկ հերթական անգամ իրենց երկրում ռեժիմի վերահեռարձակում կատարելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեկովան:

Նրա խոսքով՝ նրանց այցի արդյունքը զրոյական է, քանի որ արդբեջանցի հանրությունը այդպես էլ ճշմարտությունը չիմացավ:

«Լրագրողների փոխանակումը պետք է նպաստեր խաղաղությանը, սակայն ադրբեջանցի լրագրողները վերադարձան եւ հրապարակեցին քարոզչական նյութեր, Հայաստանի տնտեսական վիճակը ներկայացրին սեւ գույներով, փորձեցին տարածել առասպելն այն մասին, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հայերի միջեւ պառակտում է դիտվում, եւ հակամարտության հանդեպ մոտեցումները նույնպես տարբերվում են: Ղարաբաղում իբր հակամարտությունից վախենում են, մինչդեռ Հայաստանում դրա հանդեպ անտարբեր են: Դրանից բացի, փորձ է արվել այն թեզն առաջ մղել, որ հայկական կողմն իբր շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ, այսինքն՝ հայկական կողմի դիրքորոշումն ապակառուցողական է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել լրագրողների փոխադարձ այց. Հայաստանից եւ Արցախից լրատվամիջոցների ներկայացուցիչները ուղեւորվել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական մեդիայի ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան եւ Ղարաբաղ: