Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը առաջիկա շաբաթներին։ Այս մասին ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ սենատոր Թեդ Քրուզը։

«Մենք, հավանական է, վերջապես կճանաչենք Հայոց ահավոր ցեղասպանությունը, որի ճանաչման համար պայքարում եմ տարիներ»,- ասել է Քրուզը NBC-ի հարցազրույցում։

Փաստաթուղթը ներկայացվել է այս տարվա ապրիլին սենատորներ Թեդ Քրուզի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից։