«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։ 

«Մեղադրանքին ծանոթացանք, մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք հետագայում կտրվի, քննությունը կիրականացվի,  ամեն ինչ իր տեղը կընկնի։

Խափանման միջոցը ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, որն առավել հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» անունով և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր մտերմությամբ: