ԱՄՆ դիրքորոշումը Իրանի միջուկային համաձայնագրի հանդեպ ապացուցում է, որ այն շահավետ էր Իրանի համար։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի Ֆարհանգիանի համալսարանում, տեղեկացնում է Mehr-ը։

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչու Իրանը վստահեց ԱՄՆ-ին, Ռոհանին ասաց. «Մենք չենք վստահել ԱՄՆ-ին, մենք ասել ենք նրան, որ կստորագրենք համաձայնագիրը ՄԱԿ-ի կողմից դրա հավանությունից հետո, մենք ճիշտ ենք վարվել ԱՄՆ պետքարտուղարի հետ, որը անհանգստություն էր հայտնել Իրանի զենք գնելու եւ վաճառելու առիթով առաջիկա ամիսներին, քանի որ ՄԱԿ էմբարգոն հանվելու է։

Նրա խոսքով՝ Մայք Պոմպեոն զայրանում է եվրոպացիների վրա այն պատճառով, որ նրանք Իրանի պարտավորությունների կրճատման դեմ ոչ մի միջոց չեն ձեռնարկել, եւ «դա ցույց է տալիս, որ համաձայնագիրը մեր օգտին էր»։

Նա ասել է, որ իրանական համաձայնագիրը ոչ «օրհնություն» է, ոչ էլ «անեծք», այլ «միջազգային համաձայնագիր, որից մենք պետք է շահ քաղենք»։