ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 477.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.87 դրամ (նվազել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.91 դրամ (աճել է 1.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (նվազել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 260.32 դրամ, ոսկի՝  22,430.57 դրամ, պլատին՝ 13,799.65 դրամ: