Վաճառքի են պատրաստում վիսկիի հավաքածու, որը փորձագետներն անվանում են աշխարհում ամենալիակատարներից մեկը։ Հազվագյուտ տեսակների ընտրանին գնահատվում է 7-8 մլն ֆունտ։

Հավաքածուն կազմված է 3900 շշից։ Whisky Auctioneer ամսագիրը, որը աճուրդի կազմակերպիչն է, այն անվանել է երբեւէ վաճառքի հանված ամենախոշոր հավաքածուն, հայտնում է BBC-ն։

Դրա մեծ մասը Շոտլանդիայում արտադրված միածիկանի վիսկի է։ Հավաքածուն ներառում է դրա ամենահազվագյուտ նմուշները։ Աճուրդային տունն առանձին հիշատակում է այն տեսակները, որոնք արտադրվել են Macallan, Bowmore, Springbank եւ Dallas Dhu գործարաններում։

Հավաքածուում ամենաթանկարժեքը համարվում են Valerio Adami-ի եւ Fine and Rare-ի 60-ամյա շշերը, որոնք 1926թ․ արտադրվել են Macallan գինու գործարանում։

Հավաքածուն վաճառում է գործարար Ռիչարդ Գուդինգի ընտանիքը։ Գուդինգն ինքը մահացել է 2014թ․՝ մաշկի քաղցկեղից, իսկ մինչ այդ զբաղվել է գազավորված ըմպելիքների վաճառքով։ Նրա պապը՝ Ջեյմս Ա․ Գուդինգը, 1936թ․ Դենվերում հիմնադրել է «Պեպսի-կոլայի» շշալցման գործարան։ 1979թ․ ընկերությունը փոխանցվել է նրա թոռանը, իսկ 1988թ․ նա այն վաճառել է PepsiCo ընկերությանը։

Հավաքածուն Գուդինգը պահում էր Կոլորադոյի իր տան առանձին սենյակում, որը նա իր բարն էր անվանում։