2020թ․ փետրվարի 4-ին մեկ ֆիզիկական անձի կողմից մեկանգամյա մեկնումի ժամանակ ԵՏՄ-ից 100 000 դոլարից ավել տանելու դեպքում, բացի ուղեւորատար մաքսային դեկլարացիայից, անհարժեշտ կլինի ներկայացնել այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես պարզաբանում են Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայությունում, այդպիսի հաստատում կարող է լինել բանկային փաստաթուղթը, որը ձեւակերպվել է հաշվից գումար հանելիս, վարկ ստանալիս, կամ քաղաքացիաաիրավական գործարքները (ժառանգություն, նվրատվություն եւ այլն) հաստատող փաստաթուղթը։

Նման որոշում ԵՏՄ կոլեգիայի կողմից կայացվել է 2019թ․ օգոստոսի սկզբին։

Համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում միջոցները տեղափոխել թույլ չի տրվի։

ՄԴԾ-ն հստակեցնում է, որ որոշումն ուղղված է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումներ մշակելու խմբի 32-րդ «Դրամական սուրհանդակներ» խորհրդատվության իրականացմանը։