Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին ծանոթանալիս միմյանց ձեռք են սեղմել, հանդիպումը դեռ առջեւում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինը եւ Զելենսկին առաջին անգամ հանդիպել են Փարիզում «նորմանդական» ձեւաչափով գագաթաժողովի շրջանակներում։ Մինչ այդ նրանք մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել։

«Նրանք պարզապես միմյանց ձեռք են սեղմել։ Հանդիպումը դեռ առջեւում է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան երկու նախագահների ծանոթանալու մասին պատմելու խնդրանքի։

Նրա խոսքերով՝ Պուտինի եւ Զելենսկու բանակցությունները տեղի կունենան մինչ «նորմանդական» ձեւաչափով գագաթաժողովի առաջնորդների մամուլի ասուլիսը։