Դեռեւս չթողարկված «Ես Հիսուս Քրիստոսն եմ» տեսախաղը բուռն արձագանք է առաջացրել։ Տեսախաղի թրեյլերը մեծ ուշադրության է արժանացել։ Խաղերի լեհ ստեղծող PlayWay-ի թրեյլերը, որը հրապարակվել է YouTube-ում, ցույց է տալիս, որ խաղը ներառում է սյուժետային գծեր, որոնց մեջ առկա է հրաշք, գամում եւ հարություն։ Դեկտեմբերի 6-ին թրեյլերի հրապարակումից հետո այն դիտել են 330 000 անգամ։

««Ես Հիսուս Քրիստոսն եմ»-ը ռեալիստական խաղ է՝ ոգեշնչված Նոր կտակարանի պատմություններով,- ասվում է տեսախաղերի տարախման Steam կայքում խաղի նկարագրության մեջ,- Ստուգեք, թե կարո՞ղ եք արդյոք դուք, ինչպես Հիսուս Քրիստոսը, կատարել Աստվածաշնչի բոլոր հայտնի հրաշքները։ Սա խաղ-սիմուլյատոր է, եւ դուք կարող եք փորձել փրկել աշխարհը, ինչպես Նա արեց։ Պատրա՞ստ եք արդյոք դուք պայքարել սատանայի դեմ անապատում՝ քշելով հրեշներին եւ ապաքինելով հիվանդ մարդկանց»։

Սոցցանցերի շատ օգտատերերի շրջանում խաղը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել։