Միացյալ Նահանգները այս շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով, հայտնում է AFP-ը։

ԱՄՆ-ը, որն այս շաբաթ նախագահում է Անվտանգության խորհրդում, ծրագրում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցով նախատեսված հանդիպման փոխարեն։

Նիստում կներկայացվի «համակողմանի տեղեկատվություն Կորեական թերակղզում վերջին իրադարձությունների մասին, ներառյալ վերջերս հրթիռների արձակումը եւ ԿԺԴՀ սադրանքների հնարավորությունը», հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։

ՄԱԿ ԱԽ-ն անցյալ շաբաթ փակ դռների հետեւում հանդիպում էր անցկացրել, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի հրթիռային 13 փորձարկումները։ Այդ հանդիպումը կազմակերպվել էր եվրոպական երկրների կողմից, որոնք դատապարտել էին Փհենյանի գործողությունները։