Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շարունակում է իր աշխատանքները։

Օրակարգում 40 հարց է, որոնց մեծ մասն արդեն քննարկվել է: Այժմ քննարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:

Այս քառօրյայում չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք: