Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վաշինգտոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ռուսական պատվիրակությամբ օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 00:50-ին:

Միացյալ Նահանգներ ՌԴ ԱԳ նախարարի այցը կտեւի մեկ օրից պակաս, բայց նրա ծրագիրն անչափ հագեցած է: Ակնկալվում է, որ Լավրովին Վաշինգտոնում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, ինչպես նաեւ կհանդիպի ամերիկացի քաղաքագետների:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախորդ անգամ ԱՄՆ մայրաքաղաք էր այցելել 2017 թվականին: