«Այս տարի նշում ենք Հիմնարար իրավունքների մասին ԵՄ խարտիայի 10-ամյակը և Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակը: Այնուամենայնիվ, աշխարհում շարունակում են այս իրավունքների դեմ մարտահրավեր նետել: Մասնավորապես, երեխաները և երիտասարդները շարունակում են մնալ մարդու իրավունքների ոտնահարման հիմնական զոհերը: Նրանք հարկադրված են լինում ապաստան փնտրել, զորակոչվել որպես զինվոր, ստիպված են լինում երեխաների աշխատանքի կամ իրենց կամքից հակառակ բաժանվել ընտանիքներից: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ԵՄ անունից Բարձրագույն ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունում:

«Աշխարհի շատ վայրերում քաղաքացիները մոբիլիզացվում են հօգուտ մարդու իրավունքների: Իրավապաշտպանները դուրս են գալիս փողոց ՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները՝ լինի դա քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական թե մշակութային: Մասնավորապես, երիտասարդներն ավելի ու ավելի ակտիվ են հանդես եկել իրենց իրավունքների և ապագայի պաշտպանության օգտին:

Այս փոփոխվող գլոբալ աշխարհում Եվրամիությունը շարունակում է մնալ բազմակողմ համակարգի ամենակուռ կողմնակիցը: Այն մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնասյունն է: Եվրամիությունը կամրապնդի իր վաղեմի հանձնառությունը և կկենտրոնանա նոր հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են արհեստական բանականությունը կամ կլիմայի փոփոխությունը:

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ հանձնառությունը բոլոր կանանց և աղջիկների կողմից իրավունքների լիարժեք իրացման նկատմամբ: Եվրամիության՝ որպես համաշխարհային դերակատարի ակտիվ ներգրավվածության շնորհիվ ունենք կարևոր ձեռքբերումներ 2019-ին Մարդու իրավունքների խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Մասնավորապես, Եվրամիությունը նպաստել երեխայի իրավունքների և կրոնի ազատության կամ հավատքի ուղղությամբ առաջխաղացմանը: Այն ստեղծել է կոնսենուս մարդու իրավունքների խնդրահարույց իրավիճակների շուրջ ԿԺԴՀ-ում, Մյանմարում և Սիրիայում: Եվրամիությունը շարունակել է համագործակցել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ակադեմիայի, մասնավոր հատվածի և այլնի հետ` մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում առաջխաղացում գրանցելու ուղղությամբ:

Այս տարի դեկտեմբերի 3-ին և 4-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ՀԿ-ի համաժողովը, որին մասնակցում էին շուրջ քաղաքացիական հասարակության 200 ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան, ուսումնասիրել է Եվրոպական միության դերը արդար բնապահպանական ապագայի առաջխաղացման գործում և ներկայացրել առաջարկություններ ՝ հնարավոր թիրախային գործողությունների վերաբերյալ: Հողի և բնական պաշարների կառավարումն այսօր աշխարհի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն է: Եվրամիությունը գիտակցում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի կարևորությունը `հաճախ մեծ անբարենպաստության և անձնական միջոցների ներդրման պայմաններում: Եվրամիությունն իր բոլոր գործընկերներին կոչ է անում թույլ տալ մարդու իրավունքների պաշտպաններին աշխատել անվտանգ և բարենպաստ միջավայրում ՝ զերծ խոչընդոտներից և ոչ ապահով պայմաններից:

Եվրոպական միությունը կշարունակի պաշտպանել, խրախուսել և իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը բոլոր այն երկրների, կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ներգրավված են առկա և նոր մարտահրավերներին արդյունավետ և նորարարական ճանապարհով արձագանքելու գործում: Շատ ձեռքբերումներ ունենք, սակայն անելիք դեռ շատ կա»,- ասվում է հայտարարությունում: