Ինձ թվում է՝ մենք այսօր դրա համար չենք հավաքվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 10-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի վերաբերյալ հարցին։ «Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի քննարկենք շատ կարեւոր հարց, որը վերաբերում է Հայկական ատոմակայանին»,- ասել է դեսպանը։