«Տաշիր» ընկերությունների խումբը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի վրա: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ «Ռուսհիդրո» եւ «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ գործարքին՝ նշելով, որ սա տեղավորվում է 2 մասնավոր ընկերությունների կոմերցիոն գործունության մեջ:

Հիշեցնենք՝ օրերս հայտնի էր դարձել, որ «Հիդրոինվեստ» ընկերությունը, որը «Ռուսհիդրոյի» դուստր ընկերությունն է, պայմանագիր է ստորագրել «Տաշիր» խմբին ընկերության վաճառքի մասին, որը Հայաստանում ՀԷԿ-երի Սեւան-Հրազդան կասկադի սեփականությունն էր տնօրինում:

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: